
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել, այսված է ՄԻՊ- ի ֆեյսբուքյան էջում։
«Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»,- ասված է հայտարարությունում։
ՄԻՊ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը եւս «Ռադիոլուրին» հրաժարվել է պատճառների մասին մեկնաբանություններ տալուց։




