ԿարևորՔաղաքական

Ալիևը Ֆրանսիային մեղադրում է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է Հարավային Կովկասում նոր պատերազմի համար հող նախապատրաստելու մեջ։

«Ֆրանսիան ապակայունացնում է ոչ միայն իր անցյալ և ներկա գաղութները, այլև մեր տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը», — ասված է «Ապագաղութացում. կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում և զարգացում» համաժողովի մասնակիցներին ուղղված Իլհամ Ալիևի ողջույնի խոսքում, որն ընթերցել է նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։

Ալիևը նշել է, որ Հայաստանին զինելով` Ֆրանսիան «պարտադրում է ռազմական քաղաքականություն» և «հող է նախապատրաստում նոր պատերազմի սանձազերծման համար մեր տարածաշրջանում»։

Ալիևի խոսքով` Ֆրանսիան նաև օգտագործում է իր դիրքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր տարածաշրջաններում «աշխարհաքաղաքական ինտրիգների» համար, իսկ արևմտյան կազմակերպությունները Փարիզի կողմից օգտագործվում են այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։

Back to top button