ԿարևորՄիջազգային

ԼՂ–ին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսվում է սեպտեմբերի 21–ին․ աղբյուր

Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին, ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։

«Հանդիպումը պետք է կայանա հինգշաբթի օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Սպասվում է, որ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով կեսօրին։

Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը, ուստի հանդիպմանը կարող են մասնակցել մի շարք պատվիրակությունների ղեկավարներ:

Back to top button