
Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացին» ֆիլմը նոր միջազգային մրցանակ է նվաճել՝ այս անգամ արդեն Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում՝ արժանանալով փառատոնի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե FIFOG 2023» մրցանակին։


Հայ կինոյի 100-ամյակի պետական ծրագրի շրջանակում հունիսի 17-ին փառատոնի ծրագրում հայտարարված «Հայկական օրվա» շրջանակում մեծ շուքով նշվել է կինոհոբելյանը։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։
Միքայել Գուրջյանի ֆիլմը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:
Ֆիլմն անցյալ տարի Համբուրգում արժանացել էր «Հանդիսատեսի համակրանք», իսկ «Ոուդսթոք» կինոփառատոնի շրջանակում «Լավագույն պատմողական խաղարկային ֆիլմ» մրցանակներին:

Ռեժիսոր և սցենարիստ՝ Միքայել Գուրջյան, օպերատոր՝ Ղասեմ Էբրահիմյան, դերասաններ՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Ժան-Պիեր Նշանյան, պրոդյուսերներ՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան, արտադրող ընկերություն՝ People Of Ar Productions։




