ԿարևորՄշակույթ

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Ժնևի կինոփառատոնում և ֆորումում արժանացել է գլխավոր մրցանակի

«Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Ժնևի Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH) արժանացել է գլխավոր մրցանակի, հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։

Ինչպես ռեժիսորն է նշում, սա յուրահատուկ մրցանակ է՝ կինոյին և մարդու իրավունքներին նվիրված փառատոնում: Ավրորան պայքարում էր իր ներսում մարդկությունը կենդանի պահելու համար՝ մեղմելով իր ցավը էկրանին, և դա նշանակում է, որ նրա առաքելությունը դեռ շարունակվում է և երբեք չի մոռացվի։

«Ավրորան, վերապրելով իր ցավը էկրանին, պայքարում էր մարդկանց իրավունքների համար: Այս մրցանակը վկայում է, որ նրա առաքելությունը շարունակվում է: Հավերժ հիշատակ»:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում հաղթանակներ ու հաջողություններ:

Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։

Back to top button