ԿարևորՄշակույթ

«Գյուղը որ կանգնի» ֆիլմը 2 մրցանակ է ստացել Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին, որտեղ միանգամից երկու մրցանակ է ստացել, Ֆիլմը միաձայն ստացել է France Télévisions-ի մրցանակը՝ որպես կարճամետրաժ ֆիլմ, իսկ Նանոր Պետրոսյանը ճանաչվել է լավագույն դերասանուհի France Télévisions-ի և Unifrance-ի կողմից։

Ուշագրավ է այն, որ ֆիլմի հաջողությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև ֆրանսիական մամուլում, որի մասին կան տարբեր հոդվածներ։

Ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր՝ Օֆելյա Հարությունյան, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա(Բելգիա): Դերերում՝ Նանոր Պետրոսյան, Լիանա Վարդանյան, Անի Խաչիկյան, Աստղիկ Աբաջյան, Սիրանուշ Բարսեղյան: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա:

Back to top button