Հատուկ նախագիծ

Բազմաչափ աղքատությունը Հայաստանում. Լոռի, Շիրակ, Տավուշ․ «Հատուկ նախագիծ»

Արդյո՞ք մեր երկրում ապրող մարդիկ երբևէ մտածել են, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք վերջին 12 ամիսների ընթացքում ստիպված են եղել գումար չունենալու պատճառով մի ամբողջ օր սոված մնալ:

«Համայնքային աղքատության հաղթահարման կիրառական մոտեցումներ» ծրագրի միջոցով փորձ է արվում որոշակի դարձնել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։

Ընտրվել են Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերն ու հետազոտությունների միջոցով լիքը բացահայտումներ արվել:

Ծրագրի մասնակիցները պատմում են այս փորձի, պետական կառույցների հետ գալիք համագործակցության ու քաղհասարակության հետ խոսելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև նշում այն երևույթները, որոնք, ըստ իրենց, ամենից մտահոգիչն են եղել:

Back to top button