ԿարևորՀասարակություն

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ

Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ։ Ինչպես հայտնում է Vaticannews-ը, քահանայապետը կոչ է արել վերաբացել միջանցքը։

«Ինձ մտահոգություն է պատճառում Լաչինի միջանցքի փակման պատճառով ստեղծված իրավիճակը։ Ես բոլորին խնդրում եմ հանձնառու լինել խաղաղ լուծումներ գտնել՝ հանուն մարդկանց բարօրության»,-այսօր իր գրասենյակի պատուհանից հնչեցրած աղոթքից հետո ասել է Հռոմի պապ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը։

Ֆրանչիսկոս Պապը խոսքը սկսել է՝ իր խոր մտահոգությունը հայտնելով Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ։ Նորին Սրբության մտահոգությունը խոսել է ադրբեջանցիների «բնապահպական» նկատառումներով Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակուման պատճառով շրջափակման մեջ հայտնված Աչցախի 120000 բնակիչների մասին, որոնցից 30000-ը երեխաներ են։

«Ինձ մտահոգություն է պատճառում Լաչինի միջանցքի փակման պատճառով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Մասնավորես մտահոգ եմ բնակչության մարդկային անկայուն պայմանների համար, որոնք ձմռանը կարող են էլ ավելի վատթարանալ»,- ասել է Սրբազան Պապը՝ կոչ հղելով խնդրում ներգրավված անձանց, որ «հանձնառու լինեն խաղաղ լուծումներ գտնել` հանուն մարդկանց բարօրության»։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը կեղծ բնապահպանական պատճառաբանություններով։ 

Back to top button