ԿարևորՄիջազգային

Իրանական կինոն՝ Երևանի կինոփառատոնում

Երևանում ընթացող կարճամետրաժ և ուսանողական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնում փայլել են իրանական «Արամ» և «Արևի խավարում» ֆիլմերը, գրում է ParsToday-ը։

Փառատոնի մրցութային բաժնում ցուցադրվել է 33 ֆիլմ, այդ թվում՝ 2 ֆիլմ Իրանից։

Իրանական կարճամետրաժ «Արամ» ֆիլմը, որը պատմում է մի երիտասարդ աղջկա առօրյայի  մասին, արժանացել է միջազգային բաժնի լավագույն ֆիլմի և փառատոնի լավագույն դերասանուհու մրցանակին։

Փառատոնի մրցութային բաժնում լավագույն գեղարվեստական ֆիլմ է ճանաչվել Ալիռեզա Ղասեմիի և Ռահա Ամիրֆազլիի «Արևի խավարում» իրանական ֆիլմը։

Back to top button