ԿարևորՀասարակություն

Նոբելյան մրցանակակիրը բացահայտել է իր հայկական ինքնությունը

Ես ծագումով հայ եմ, պապս 1915-ի Ցեղասպանությունից փրկվել է՝ Ֆրանսիա տեղափոխվելով․՝ այս անակնկալ բացահայտումը Հանրային ռադիոյի հետ բացառիկ  հարցազրույցում արել է կենսաքիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպանտիեն։ Նա Սթարմուսի պատվավոր հյուրերից է։

«Դա շատ տարօրինակ պատմություն է, որի մասին հայրս իրականում շատ ավելի ուշ իմացավ: Այնպես որ, իմ անունը Շարպանտիե չպետք է լիներ։ Հայկական անուն պիտի լիներ»,- ասել է նա՝ հավելելով, որ իր պապի ազգանունը Սինանյան էր։

Հարցազրույցն ամբողջությամբ Հանրային ռադիոյի եթերում կլինի վաղը, այն հասանելի կլինի նաև armradio.am կայքում։

STARMUS VI-ը սեպտեմբերի 5-ից 10-ը հյուրընկալվել է Հայաստանում։ Գիտության և արվեստի փառատոնն անց է կացվում  «50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Կարմիր մոլորակի վրա մարդկության  առաջին վայրէջքի 50-ամյակին:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ գիտնականներ ու լեգենդար արվեստագետներ։ 

Back to top button