ԿարևորՄշակույթ

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը հերթական հաջողությունն է արձանագրել

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:

Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։
Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

Back to top button