ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը կհանդիպի Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։

Back to top button