

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված առավել հաճախ խախտվոած աշխատանքային իրավունքներն են՝ հարկադիր պարապուրդի համար չվճարումը, աշխատավարձի չհաշվարկումն ու չվճարումը, վերջնահաշվարկի չկատարումը, աշխատանքից անհիմն ազատումը և աշխատանքային պայմանագրի լուծման կարգը չպահպանումը։
- Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել պաշտպանելու այս և աշխատանքային այլ իրավունքները համավարակի ժամանակ։
- Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
- Որքանո՞վ են մեր համաքաղաքացիները դիմում ԱԱՏՄ-ին։
- Համավարկի հետ կապված աշխատանքի չներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերն աշխատողի կողմից չներկայացվելու դեպքում որքա՞ն ժամանակ գործատուն կարող է չվճարել աշխատողին։
- Եթե համավարակի հետ կապված գործատուն իր նախաձեռնությամբ լուծել է աշխատանքային պայմանագիրը, որո՞նք են աշխատանքայի իրավունքների դատական և արտադատական պաշտպանության եղանակները։
- Կարո՞ղ է արդյոք արտակարգ դրությամբ պայմանավորված գործատուն աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի։
- Համավարակով պայմանավորված աշխատանքային կարգապահության խախտումն իրավական ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել։
Զրույց փաստաբան, իրավաբան Էլեն Մանասերյանի հետ։