Տնտեսական

Վ. Բոստանջյան. Շրջանառության եւ տնտեսական ակտիվության դրական տեղաշարժ կա

lilitaghbalyan

Նախորդ տարիների տնտեսական տխուր վիճակը հասարակությանը հնարավորություն չի տալիս տեսնել առկա դրական միոտւները՝ «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ «Ի զարմանս բոլորի՝  մղիչ ուժերը չենք իմանում, բայց Հայաստանում տնտեսական շրջանառության եւ տնտեսության ակտիվության առումով որոշակի դրական շարժ կա»,- ասել է նա։

Տնտեսագետը նշել է, որ խոսվում էր 2- 2,2 տոկոս աճի մասին, բայց միտումները ցույց են տալիս, որ դրանք հասնում են 3,2- 3,5 տոկոսի։ Նման աճը, ըստ Վարդան Բոստանջյանի, ամենայն հավանականությամբ պայմանավորված է քառօրյա պատերազմով, «որի պարագայում բազմաթիվ մութ պահեր որոշակիորեն դուրս են մղվում»։

Դրական միտումների պատճառներից մեկն էլ սպասվող նախընտրական շրջանն է, երբ բոլոր քաղաքական ուժերը՝ այդ թվում իշխանությունը «շրջահայ է դառնում»։ Մենաշնորհների եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը եւս ոչ մեծ դրական տեղաշարժեր են արձանագրում։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի թողարկումից

 

Կարդացեք նաև

Back to top button