ԿարևորՄշակույթ

Ֆրանսիական ռեփն ու հայկական ֆոլկը․ «ՋԻՆՋ»-ը համադրել է անհամադրելին

Հունիսի 10-ին Լուսիկ Ագուլեցու  տուն-թանգարանում տեղի կունենա «ՋԻՆՋ»  խմբի անդամներ Գոռ Թադևոսյանն ու Սևանա Չաքրեանի մամուլի ասուլիսը։ Իսկ հունիսի 11-ին տեղի կունենա խմբի «Խոսա Խոսա» երգի տեսահոլովակի պրեմիերան։

Խմբի անդամները կարողացել են համադրել անհամադրելին՝ Ֆրանսական ռեփն ու հայկական ֆոլկը։

«ՋԻՆՋ»-ը հիմնադրվել է ՝ հնարավորություն տալով երաժշտությանը դառնալ  յուրատեսակ բուժման մեթոդ՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով իրենց հայրենիքին պատուհասած մարտահրավերները:

Պատերազմի ողջ ընթացքում Գոռն ու Սևանան ճամփորդել են Հայաստանով՝ վարպետաց դասեր անելով թե՛ տեղահանված մարդկանց, թե՛ զինվորների համար՝ փորձելով հաղթահարել տրամվաները։

Այս համագործակցությունը լոկ երաժշտական երկու ինքնատիպ բևեռների տանդեմ չէ. այն վառ ապացույց է, որ ժամանակակից աշխարհի սահմաններն այնքան են փոքրացել, իսկ հնարավորությունները՝ մեծացել, որ մշակութային Փարիզը՝ Սևանան ու երբեմնի արդյունաբերական քաղաք Վանաձորը՝ Գոռը,  կարող են ստեղծել առաջին հայացքից անհամատեղելի, իսկ իրականում իրար հետ ներդաշնակորեն ձուլվող մի նոր ոճ:   

Նրանց առաջին՝ «Խոսա Խոսա» երգի պրեմիերան մեկ հստակ պատասխան ունի մշակութային բնաջնջման փորձին՝ արարել ու պատերազմից անգամ դուրս գալ վերածնված, հայկական հարուստ մշակութային ժառանգությունը վերարժևորած: Լռությունը երբեք տարբերակ չէ, և «ՋԻՆՋ»-ն ուզում է լսելի դառնալ: 

Back to top button