ԿարևորՄշակույթ

Մշակութային կինոժառանգության նմուշները կուղղորդվեն դեպի թանգարան

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի միևնույն՝ մշակութային ժառանգության բացառիկ ու եզակի նմուշների նորովի հանրայնացման նպատակով՝ ապրիլի 20-ին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի  միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Երկկողմ գործակցության հուշագիրը միտված է մշակութային կինոժառանգության նմուշներն ուղղորդել դեպի թանգարան՝ բացառիկ ու եզակի կադրերին տալ նոր կյանք ու նոր շնչառություն (դասախոսություն, ցուցադրություն, կինոդիտում)։

Հուշագրի ստորագրմանը հաջորդել է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով՝ «ՍԱ – ՆՐԱՆԻՑ – ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որի հիմնական թեմաներն են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան վանական համալիրները՝ Հաղպատի և Սանահինի վանքերը:

Յուրօրինակ ցուցադրանքում ներառված է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերականգնված Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան (Հաղպատ և Սանահին վանական համալիրների տեսարաններով):

Հայկական կինոարվեստի և կերպարվեստի   մշակութային ժառանգության վերարժևորման կարևորագույն ուղերձը կրող երկխոսությունը  առիթ էր երկու պետական կառույցների ղեկավարների՝ Շուշանիկ Միրզախանյանի (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և Մարինե Հակոբյանի (Հայաստանի ազգային պատկերասրահ) համար՝ ստորագրելու գործակցության այս հեռանկարային հուշագիրը։

Back to top button