ԿարևորՀասարակություն

Երևանի քաղաքապետը ստորագրեց 8.6 մետրանոց 161 ավտոբուսի գնման պայմանագիրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօրվա ավագանու նիստում ստորագրեց նոր՝ ավելի մեծ չափի՝ 8.6 մետրանոց 161 ավտոբուսի գնման պայմանագիրը: Նա նշեց, որ մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում, ավտոբուսները կգործարկվեն 9 երթուղում:

«Այս պահին 35 նոր ավտոբուս է երթևեկում 3 քաղաքային երթուղում, և սա դեռ սկիզբն է։ Ոլորտի պատասխանատուները խոստացել են, որ մինչև մայիսի 4-5-ը կգործարկվի արդեն 4-րդ նոր երթուղին»,- ասել է Մարությանը:  

Back to top button