ԿարևորՄշակույթ

Պատկերասրահը 100 տարեկան է

Այս տարի Հայաստանի ազգային պատկերասրահը նշում է իր 100-ամյակը:

«1921 թվականը հայ մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվեց Հայաստանի կարևորագույն մշակութային օջախների ստեղծմամբ: Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվեց Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։

Հարյուրամյա պատմության ընթացքում թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում՝ դառնալով Հայաստանի խոշորագույն և հայկական կերպարվեստի հավաքածուով ամենամեծ թանգարանն աշխարհում։

Ազգային պատկերասրահը մեր հոգևոր ժառանգության, ազգային ինքնության, մշակութային արժեքների պահպանության, դրանք հետագա սերունդներին փոխանցման կարևորագույն առաքելությունն իրականացնող անցյալի ու ներկայի կամուրջն է, մի վայր, որտեղ մոռացության փոշուց մաքրվել և պահպանվում են հայ և համաշխարհային արվեստի թանկարժեք մասունք դարձած գանձեր:

Շուրջ 40000 մշակութային արժեքներից յուրաքանչյուրը՝ ամենահին ցուցանմուշից (մ․թ․ ա․ 1-ին հազարամյակ) մինչև Կոմիտասին պատկերող խորհրդանշական դիմանկար (2019), ուրույն վկայությունն է իր ժամանակաշրջանի:

Պատկերասրահի հիմնադրման 100 ամյա հոբելյանի շրջանակներում մեկնարկում ենք մշակութային մի շարք միջոցառումներ և ծրագրեր»,- գրում է պատկերասրահի ֆեյսբուքյան էջը :

Back to top button