ԿարևորՀասարակություն

Արթուր Վանեցյանը ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:

Ավելի վաղ, դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով որոշում կայացնելու։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։

Back to top button