ԿարևորՀասարակություն

Աշոտ Փաշինյանը կամավորագրվեց

Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Համածառայակից ընկերներ ջան, եկելա մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայութնյունները»,- գրել է Աշոտը:

Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմեց վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին։

«Կոչով հատկապես դիմում եմ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածներին, քանի որ մեր օրենսդրությամբ թույլ չի տալիս նույնիսկ ռազմական դրության ժամանակ զորակոչել վերջիններիս։

Այս պահից սկսած թող վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված մեր տղաները առանց մեծ կուտակումների ներկայանան կենտրոնական զինկոմիսարիատ. այն անձիք, ովքեր պահպանել են իրենց զինվորական զգեստները, թող միանգամից մոտենան զինվորական հագուստով:

Ինչ խնդիրներ կկատարեք, որտեղ կկատարեք այդ խնդիրները, դա արդեն կկազմակերպի հրամանատարությունը։ Ձեզնից էլ որոշակի հրամանատարական օղակներ կձևավորվեն։

Խոսքը ոչ թե ուղղակի ծառայության մասին է, այլ կենաց-մահու կռվի մասին։ Եվ ես հավատում եմ, որ մենք իրար հետ կկարողանանք այդ կռիվը տալ և հաղթանակն ապահովել այս պատերազմում ՀՀ- ի, Արցախի։ Տղե՛րք, հույս եմ դնում ձեզ վրա, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։

Back to top button