ԿարևորՀասարակություն

Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերանորոգված տարածք կունենա

Արդեն պատրաստ է տարիներ շարունակ անուշադրության մատնված Տերյան 3ա հասցեում գտնվող Հայաստանի ազգային կինոկենտրոնի տարածքի նախագիծը, որի վերանորոգման աշխատանքները 2021 թվականին կավարտվեն։

Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, ՀՀ կառավարության ս․թ․սեպտեմբերի 10-ի, 1519-Ն որոշման համաձայն հաստատվել է ԿԳՄՍ նախարարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է 2020 թվականի հաստատված բյուջեով իրականացնել վերանորոգման աշխատանքներ Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքում։

Back to top button