ԿարևորՀասարակություն

«Դոմոդեդովո» օդանավակայանից հերթական չարտերային չվերթը՝ դեպի Երևան

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից): Քաղաքացիների ճշտված ցուցակը կհրապարակվի ավելի ուշ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով:

Հերթագրված քաղաքացիներին, տոմսեր ձեռք բերելու համար, անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած): Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ):

Back to top button