ԿարևորՀասարակություն

Ավտոբուսների մրցույթը հայտարարվեց

Ավտոբուսների՝ երկար սպասված մրցույթը հայտարարվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի պաշտոնական էջում հրապարակվել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած 100 ավտոբուսների մրցույթը: Սա նշանակում է, որ տրանսպորտային բարեփոխումների իրացման ընթացքում հասել ենք հերթական հանգրվանին: Կորոնավիրուսային համավարակի հարուցած ժամանակային բարդություններից հետո մենք վերջապես հայտարարում ենք ավտոբուսների մրցույթը»,-գրել է քաղաքապետը:

Ըստ նրա՝ մրցույթով նախատեսվում է ձեռք բերել 12-մետր երկարության, ցածր հարթակով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված, բնական գազի շարժիչով 100 ավտոբուս, որոնց լավագույն միջազգային չափանիշները մանրամասն մշակված և ներկայացված են մրցութային փաթեթում:

Մրցույթը բաց կլինի մինչև ս. թ. հունիսի 12-ը:

Back to top button