ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ի՞նչ է անում Հայաստանը կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Հայաստան կորոնավիրուսի ներթափանցման դեպքում  բուժհիմնարկները  պատրաստված են բուժումն իրականացնելու  և տարածումը կանխարգելելու  համար, «Ռադիոլուրի  հյուրասրահ»-ում ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն  Լիլիթ Ավետիսյանը։

Մասնագետները  մասնակցել են  կորոնավիրուսի վերաբերյալ  դասընթացներին ու քննարկումներին, ստացել են  ԱՀԿ համապատասխան ուղեցույցները։  Լաբորատորիաները  ապահովված են, համապատասխան պահուստային պաշարները կան, հավաստիացրել է ԱՆ ներկայացուցիչը։  Աշխատանքներ են  տարվում  այդ պաշարները անընդհատ լրացնելու ուղղությամբ։

Այսօր Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին եւս սահմանային անցակետում  անցել է համապատասխան բուժզննումը` ասել է Լիլիթ Ավետիսյանը։

Back to top button