ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչպե՞ս են բացահայտվելու հանքերի իրական սեփականատերերը

Տնտեսական մրցակցության պաշտպանության  պետական հանձնաժողովն առաջին անգամ ուսումնասիրություն է սկսել հանքարդյունաբերության ոլորտում. «Ռադիոլուրի հյուրասրահ»–ում հայտնել է հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Ուսումնասիրությամբ  փորձելու են ներկայացնել շուկայի իրական պատկերը՝ տնտեսվարող սուբյեկտներից  մինչև  կենտրոնացվածության աստիճան,  գերիշխող դիրք ու հակամրցակցային  համաձայնություններ ։ 

«Փորձելու ենք պարզել իրական սեփականատերերին, որ հասկանանք շուկայում կենտրոնացվածություն կա՞, թե՞ ոչ»,– ասել է  ՏՄՊՊՀ նախագահը՝  պատասխանելով   հարցին, թե արդյոք կբացահայտվեն հանքերի իրական սեփականատերերը։

Հանձնաժողովն  ուսումնասիրություններ է սկսելու  նաև ալյուրի, ցորենի, մեդիա  գովազդի ոլորտներում։  Իսկ բենզինի, դիզելային վառելիքի, կարագի, կոնյակի շուկաներում և ԱԳԼՃԿ–ներում ուսումնասիրություններն արդեն  ավարտել է։

Back to top button