ԿարևորՄտքերի խաչմերուկ

Ի՞նչ կրթություն է մեզ պետք․ «Արժեքների հեղափոխություն»

Կան արդյո՞ք տեսանելի փոփոխություններ  կրթության համակարգում, ո՞ր առանցքով  պետք է բարեփոխվի  ոլորտը,  ի՞նչ կրթական համակարգ ենք ուզում ունենալ։ 

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը կարծում է, որ ոլորտում առաջնային խնդիրը  բազմազանություն  ապահովելն   է, այլընտրանքային դպրոցների գործունեության համար պայմաններ ստեղծելը: «Կրթահամակարգը պետք է լինի այնպիսին, որ այնտեղ գործել կարողանան ամենատարբեր մեթոդաբանությամբ ու ոճով աշխատող դպրոցները։ Դպրոցները պետք է վառ, տարբեր գույների լինեն։  Սա է այն համակարգը, որից կարելի է ապագայի համար սերմեր սպասել», – ասում է Աթայանը։

Պետք չէ վախենալ այն մարդկանցից, որոնք տարիներ շարունակ աշխատել են մանկավարժության մեջ ՝ նշում  է մանկավարժը ու հորդորում մասնագետների  հետ խոսել՝ լայն ճակատ ձևավորելով։

 «Արժեքների հեղափոխություն» հաղորդման հեղինակ Վահե Հովհաննիսյանը Արա Աթայանի հետ  զրուցել է  կրթական խնդիրների ու մարտահրավերների մասին։

Back to top button