ԿարևորՀասարակություն

Դեկտեմբերի 9-ը ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օրն է

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի կողմից 2015 թվականին դեկտեմբերի 9-ը հռչակվել «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»: 1948 թվականին, նույն օրը, իրավագետ Ռաֆայել Լեմկինի ջանքերով, որը նաեւ «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն էր, ընդունվել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին» կոնվենցիան:

Բանաձեւն ընդունվել է 69-րդ համագումարի 103-րդ պլենարային նիստի ժամանակ կոնսենսուսի հիման վրա. այն հաստատել են Ասամբելայի 80 անդամ երկրներ: Նախաձեռնությունը բխում էր Հայաստանի կողմից ներկայացված ցեղասպանությունների կանխարգելման մասին դրույթներից, որոնք ընդունվել էին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 28-րդ համագումարի ժամանակ: Ներկայիս բանաձեւն ուղղված է Հայաստանի ջանքերի ամբողջացմանը, որոնք միտված են ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում միջազգային գործունեության խթանմանն ու կոնսոլիդացիային:

Back to top button