ԿարևորՀասարակություն

Բախվել է երեք ավտոմեքենա. կան զոհեր և տուժածներ (լրացված)

Լրացված է 19: 20-ին

Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 10 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ այս պահին հայտնաբերվել է 6 այրված դի: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Տեղադրված է 17:27-ին

Այսօր ժամը 15:15-ին Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 5 զոհ և 9 տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչները, վարչության պետի և Վեդիի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ 9 վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել մարզի ոստիկանապետ Ա․ Գասպարյանը, ՃՈ վաշտի հրամատար Վ․ էվինյանն ու դասակի հրամանատար Կ․ Հարությունյանը։ 

Ոստիկանները ու քննիչներ պարզում են նաև, արդյոք «Գազելի» մեջ, բացի 5 հոգուց, այլ քաղաքացիներ էլ են եղել։ 

Back to top button