ՄշակույթՏեսանյութեր

«Արմատներ»- ը՝ սիրո եւ ցեղասպանության մասին

aidaavetisyan

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արմատներ» ֆիլմն այսօր երեկոյան կբարձրանա  մեծ էկրան: Մշակույթի նախարարության, Կինո կենտրոնի ու  100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ ստեղծված ֆիլմը սփյուռքահայ երկու երիտասարդների սիրո պատմության մասին է, որը զուգակցվում է ցեղասպանության 100-ամյա տարելիցի իրադարձություններին։ Ֆիլմի ստեղծագործական թիմի նպատակն է այս ֆիլմով հաջորդ սերունդներին փոխանցել այն ուժն ու  միասնականությունը, որը ձևավորվել էր  2015 թվականին: Եվ այդ միասնակությունը նկատվեց նաև  այս տարվա ապրիլյան իրադարձությունների ընթացքում: ֆիլմը նախատեսում են արտերկրում ցուցադրել   հատկապես երիտասարդության շրջանում  և նաև Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան այցելող երիտասարդներին:

 

Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ << Շարմ>> ընկերությունը հայ հասարակության դատին է ներկայացնում մեծ եղեռնին նվիրված <<Արմատներ>> խորագրով ֆիլմը: Նախորդ տարվանից սկսված նկարահանումների արդյունքը հանդիսատեսը մեծ էկրանին  կտեսնի այսօր: Գեղարվեստական ֆիլմը  ցեղասպանությունից հետո ծնված չորրորդ սերնդի սիրո պատմության մասին է:

Բոստոնաբնակ հայազգի երիտասարդը ապրիլի 24-ին Հայաստան այցի ժամանակ  հանդիպում է  ցեղասպանությունից  մազապուրծ Մարսելում  բնկավող ընտանիքում ծնված  աղջնակի: Այստեղ էլ  հյուսվում է Արամի ու Անետի գեղեցիկ սիրո  պատմությունը:  Սրան զուգահեռ  ֆիլմում ներկայացված են  նաև  100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք իրենց շուրջը համախմբեցին աշխարհասփյուռ հայությանը: Ստեղծագործական թիմի նպատակն է այս ֆիլմով սերնուդներին փոխանցել 100-րդ տարելիցի  իրադարձությունների ողջ էներգետիկան և գլխավոր դերակատարների գործողությունները  նկարահանվել են  հենց իրադարձությունների ընթացքում, ասում է  ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ  համայն հայության համախմբումն էլ, գլխավոր պրոդյուսերի կարծիքով, 100-ամյա տարելիցի միջոցառումների ժամանակ ստեղծված  ամբողջականության  ուժի արդյունքն էր:  Վերջինիս ցանկությունն է, որ  այս ֆիլմն ունենա  դիտողների  մեծ բանակ:

Երիտասարդների սիրո պատմությունը փաստում է, որ  հեռավոր երկրներում  բնակվող հայազգի երիտասարդների հայրենիքում ծնված սերը  նաև սերն է հայրենիքի հանդեպ, ասում է  բեմադրող ռեժիսոր Վահե Յանը:  «Ֆիլմում շատ կարեւոր պահ կա, երբ  հերոսը հասկանում է, որ  ինքը սփյուռքահայ չէ, և չկա առհասարակ սփյուռքահայ  հասկացողություն»,- ասում է:

Ցուցադրություններ կլինեն և՛ ԱՄՆ-ում, և՛ Ռուսաստանում: Սակայն սա  ֆիլմ է  ներքին խնդիրները լուծելու համար, այլ ոչ՝ մյուս ազգերին ներկայացնելու մեր ցավը՝ ասում է գլխավոր պրոդյուսերը: Վավերագրական ու գեղարվեստական ժանրերի սինթեզումից ստացված  ֆիլմը  սգի ու մեր ցավի լացի մասին չէ,  մատուցման ձևն այս ֆիլմում այլ է: Տխրություն, ուրախություն և հումոր, այս բոլորը  միախառնված են ֆիլմում:  Արամի դերակատար Անդրանիկ  Բաբայանը  դոկումենտալիստ է  և իր համար հետաքրքիր էր  խաղալ  գեղարվեստական ժանրում:

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը, ով նաև  ֆիլմի երաժշտության հեղինակն է, նշում է, որ  <<Արմատներ>> անվանումը իրեն ստիպել է  վերադառնալ երաժշտական արմատներին և ստեղծել այնպիսի մեղեդի, որը կպարունակի  հայկական էլեմենտներ:

Ընկերությունն այսօր աշխատում է երկու այլ գեղարվեստական ֆիլմերի  վրա։ Սյուժեն  ղարաբաղյան պատերազմն ու  այսօրվա մարտունակ  բանակի   հերոսապատումներն են։ <<Կռիվ և կյանք<< , << Կռիվ և կյանք 25 տարի անց>> վերնագրերով  ֆիլմերը  նվիրված են  Անկախության և Հայոց բանակի  25- ամյակներինին: Ասելիքը մեկն է՝ 90- ականների հերոսների գործը շարունակու են մերօրյա հերոսները:

Back to top button