Միջազգային

Վրաստանում բացվել է ՆԱՏՕ- ի ուսումնական կենտրոն

Վրաստանն ու ՆԱՏՕ-ն ընդլայնում են համագործակցությունը. Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քատուղար Յենս Ստոլտենբերգը  երեկ երեկոյան ժամանել է Թբիլիսի։ Վրաստանի մայրաքաղաքում այսօր տեղի է ունեցել Վրաստան- ՆԱՏՕ համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությունը:

Նախաձեռնությունն իրականացվել է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին իրականացվող ծրագրի շրջանակներում, այն հաստատվել է 2014 թվականին Ուելսում տեղի ունեցած դաշինքի գագաթաժողովի ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ուսումնական կենտրոնն էլ ավելի կսերտացնի երկկողմ համագործակցությունը: «Մենք Վրաստանի զինված ուժերին աջակցություն ենք ցուցաբերում, որպեսզի ավելի սերտ համագործակցություն իրականացվի դաշինքի անդամ երկներների հետ: Նոր կենտրոնի բացումը կկրկնապատկի համագործակցությունը և կնպաստի Վրաստան-ՆԱՏՕ համագործակցությանը միջազգային անվտանգության ապահովման հարցում»,- ասել  է Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, վրաց զինվորականների մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը:

Back to top button