Սպորտ

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարը

arammanukyan
Ուկրաինայում ընթացող Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարում հաջող են մեկնարկել մեր երիտասարդ բռնցքամարտիկները: Երիտասադական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցաշարի մեկնարկային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել:

Իրենց մրցակիցների արգելքը հաղթահարել ու հաջորդ փուլի ուղեգիր են նվաճել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, 64 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը և 81 կգ քաշային Սոս Քոչարյանը: Հարգանքով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

Կարդացեք նաև

Back to top button