Միջազգային

Կորեաները համաձայնության եկան

Հարավային Կորեան Հյուսիսայինի հետ սահմանային գոտում դադարեցրել է քարոզչական հաղորդումներ իրականացնող բարձրախոսների աշխատանքը, հայտնում է Բի Բի Սի ն։ Նախօրեին՝ երկկողմանի բանակցյություններից հետո, Հարավային Կորեան համաձայնել է անջատել բարձրախոսները, Հյուսիսայինը՝ ԿԴԺՀ- ն, խոստացել է չեղյալ հայտարարել կիսապատերազմական պատրաստվածությունը։

Իրավիճակը սահմանին լավել էր, երբ սահմանում պարեկություն իրականացնող հարավկորեական երկու զինվոր վիրավորվել էր ենթադրաբար ԿԺԴՀ զինվորականների տեղադրած արկի պայթյունից։ Փհենյանը տեղի ունեցածի կապակցությամբ ափսոսանք է հայտնել, սակայն հրաժարվել է ներողություն խնդրել, ինչը պահանում էր Սեուլը։

Արկի պայթյունից հետո Հարավային Կորեան միացրել էր քարոզչական բարձրախոսները, որոնց վրա օգոստոսի 19- ին ԿԺԴՀ- ն հրանոթային համազարկ էր արձակել։ Հարավային Կորեան նույնպես համազարկով էր պատասխան։

Հարավային Կորեան առաջին անգամ չէ, որ ԿԺԴՀ քաղաքական ղեկավարության դեմ քարոզչական գործողություններ է իրականացնում։ 2014- ի աշնանը Փհենյանին հարեւանը զայրացրել էր, երբ ակտիվիստները Կիմ Չեն Ինին քննդատող թռուցիկներ էին արձակել փոքրիկ օդապարիկների օգնությամբ։ Այն ժամանակ ԿԺԴՀ զինվորները կրակել էին փուչիկների վրա, իսկ պաշտոնական իշխանությունները բողոք էին հայտնել, թեեւ այս քաղաքացիական ակցիայի հետ պաշտոնական Սեուլը ոչ մի առնչություն չուներ։

Back to top button