Հասարակություն

Գներն աճում են, որակը՝ ընկնում. նախասեպտեմբերյան գնումների եռուզեռը սկսած է

hasmikdilanyan
Երևանի առևտրի կետերում նախասեպտեմբերյան գնումների եռուզեռը սկսած է: Շուրջ մեկ տարի տևող փոխարժեքի տատանումները չշրջանցեցին նաև գրենական պիտույքների շուկան:  Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ծնողներին  հորդորում է  ուսումնական տարվա մեկնարկին նախատեսված գնումները կատարել  ճիշտ խանութներից:  Տնտեսագետը նկատել է՝ վերջին շրջանում առևտրի մի շարք մեծ կենտրոններ գնային ճկուն քաղաքականություն են վարում, ուստի և  պետք է օգտվել նրանց մարկետինգային քաղաքականությունից:  Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ փաստում է՝ սպառողները դժգոհ են ոչ միայն  թանկացումից, այլ գնվող ապրանքի որակից:

 

Ոչ թե տոն, այլ` չարչարանք,  նախ ծնողների հետո արդեն երեխաների համար:  Բնութագրումը Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանինն է՝ նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ: Սեպտեմբերի մեկին  հաշված օրեր են մնացել: Ու հանրապետության առևտրի կետերում նկատվող եռուզեռը բնական է: Յուրաքանչյուր ծնող իր հնարավորության, ինչու չէ նաև անհնարինության սահմաններում ջանում է երեխային ըստ պատշաճի դպրող կամ բուհ ճանապարհել: Ոչ բոլոր ծնողներին է դա հաջողվում: Նախորդ տարվա համեմատ, այս տարի թանկացել  է ամեն ինչ՝ գրենական պիտույքները, անհրաժեշտ հագուստն ու կոշկեղենը,- դժգոհում են ծնողները:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պարզ հաշվարկ է ներկայացնում. «Եթե համեմատնք միջին աշխատարվարձը, և նկատենք, որ որպես կանոն ընտանիքում աշխատում է  մեկ հոգի,  իսկ ինչպիսին է սպառողական զամբյուղը, եթե բաժանենք միջին աշխատավարձը չորս հոգու, կետսնենք, որ ամեն մեկի համար ապահովված չէ նույնիսկ նվազագույն պառողական զամբյուղը: Այդ վիճակում մարդիկ տագնապի մեջ են ընկնում: Դրան գումարվում է նաև գների աճը»:

Սպառողների իրավունքների պաշտպանն ընդգծում է՝ մեր երկրում  բնակչության  10-12 տոկոսի  համար է, որ գների բարձրացումն էական նշանակություն չունի:

Տնտեսագետ Վիլեն խաչատրյանը գների բարձրացումը փոխարժեքի տատանումներով է պայմանավորում, այսպես, եթե անցյալ տարի նույն այս օրերին մեկ դոլարը գնվում էր 410 դրամով, այսօր արդեն  մեկ դոլարը գնվում է 480,  երբեմն նաև՝ 482 դրամով: Հիմնական գնաճն ըստ փորձագետի մանրածախ խանութներում է նկատվում: Մեծածախ  շուկաներում խաղի կաննոները հիմնականում սահմանված են:  Փորձագետն ընդգծում է՝  գնաճը  հիմնականում մանրածախ առևտրի կետերում է: Տնտեսագետը  հորդորում է փնտրել,  գտնել ու անհրաժեշտ գնումները կատարել ճիշտ  խանութներից.

«Ինչպես նկատում ենք վերջերս, որոշ խանութներ ունեն որոշակի մարկետինգային քաղաքականություն, որ փորձում են ներգրավել սպառողներին: Ինչքանո՞վ դա կաշխատի,  որքանո՞վ դա օպտիմալ կլինի, դա հարցի մյուս կողմն է: Բայց այնուամենայնիվ նման տրամադրություններ կան, որը մինչ այդ գրեթե նկատելի չէր, որ այդ շուկայում նույնպես նմանատիպ քայլ անեն»:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը  մեկ այլ կաևոր հարց էլ է առանձնացնում: Իրենց գրասենյակում չեն դադարում հեռախոսազանգերն ու դժգությունները՝  գնվող ապրանքի որակից: Անորակ են հատկապես Չինաստանից ներկրված դպրոցական պայուսակները,- վստահեցնում է Պողոսյանը:

«Ներկրվող ապրանքը պետք է համապատասխան  հավաստագիր ունենա հենց սահմանի վրա՝ մաքսակետում, ինչն էլ իր հերթին  ապրանքի երաշխիք կդառնա»,- ասում է Արմեն Պողոսյանն ու հավելում, -մինչդեռ  ներկրվող ապրանքների համար հավաստագիրը պարտադիր է դառնում միայն  պահեստից վաճառասրահ գնալու  ճանապարին:

 

Կարդացեք նաև

Back to top button