Միջազգային

WSJ. ԻՊ- ն քիմիական զենք է կիրառել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կիրառել է արգելված իպրիտ քիմիական նյութը Իրաքի քրդերի դեմ, պնդում է The Wall Street Journal-ը։

Թերթը կարծում է, որ քիմիական այս զենքը ահաբեկիչները ձեռք են բերել Իրաքում կամ Սիրիայում։ Վերջինը 2013- ին խոստովանել էր, որ ունի այս տարրի նշանակալի պաշարներ։ Սիրիական «հետքը» ամենահավանականն է համարվում։ Սակայն 2014- ի հուլիսին հայտնի էր դարձել, որ ԻՊ գրոհայինները Իրաքում գրավել էին քիմիական զենք արտադրող լքված գործարան։

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդից Reuters- ին հայտնել են, որ տեղյակ են հրապարակմանը եւ ստուգում են այն։

Back to top button