Միջազգային

Հյուսիսային Կորենա որոշել է անցնել սեփական ժամային գոտի

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ 30 րոպեով հետ է տալու ժամացույցի սլաքները։ Իշխանությունները սա բացատրել են «ոխակալ ճապոնական միլիտարիզմի» դեմ պայքարով։

Կորեան դեռ 20- րդ դարասկզբից, երբ գտնվում էր Ճապոնիայի տիրապետության տակ, ապրում է Տոկիոյի ժամանակով։

Ժամացույցի սլաքները հետ են տրվելու օգոստոսի 15- ին՝ ճապոնական զորքերի՝ թերակղզուց վտարելու օրը։ Դրանից հետո Հյուսիսային եւ Հարավային Կորեաները գտնվելով նույն ուղղահայացի վրա՝  կապրեն տարբեր ժամային գոտիներում։

Աշխարհում ընդամենը մի քանի երկիր կա, որոնք գտնվում են հարեւաններից  30 րոպե տարբերությամբ ժամային գոտում։ Դրանք են Հնդկաստանը, Իրանը, Վենեսուելան եւ կանադական Նյուֆաունդլենդ կղզին։

Back to top button