
Թուրքիայում նավթամուղ է պայթեցվել: Քիրքուք-Յումուրթալըք նավթատարը, որով Թուրքիա է հասնում իրաքյան նավթը, պայթեցվել է Շըրնաք նահանգի տարածքում, հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
«Անցած գիշեր 01:30-ին Շիրնակ գավառում Ջիզեր քաղաքից 5 կմ հեռավորության վրա ահաբեկիչները պայթեցրել են Քիրկուկ-Յումուրթալիկ նավթատարը: Արտակարգ պատահարից անմիջապես հետո նավթատարով հոսքը դադարեցվել է: Օպերատիվ միջոցների շնորհիվ այս ահաբեկչական գործողությունը չհանգեցրեց էներգակիրների պակասուրդի երկրում»,-նշված է նախարարի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին պայթեցվել է Իրան-Թուրքիա գազամուղը:Նախարարը տեղեկացրել է, որ գազամատակարարումը Թուրքիա կվերականգնվի գազամուղի վերանորոգումից հետո միայն: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ Յըլդըզն ասել է, որ իրականացված ահաբեկչություններով Թուրքիայում իրավիճակն ապակայունացնելու փորձ է արվում:




