Միջազգային

Վրաստանը տարածքները կվերադարձնի «ռազմավարական համբերության» միջոցով

«Ռազմավարական համբերությունը» Վրաստանին կօգնի վեադարձնելու իրենից անջատված տարածքները, հայտարարել է նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ վրացական Առաջին ալիքի եթերում։ «Մենք չենք ընդունի եւ չենք համակերպվի մեր տարածքների բռնազավթման հետ եւ անպայման կմիավորենք մեր երկիրը»,- ասել է նա։

Մարգվելաշվիլիի կարծիքով՝ միջազգային հանրության ճնշումը կօգնի դադարեցնել «հարեւան երկրի կողմից վրացական տարածքների բռնազավթումը»։

«Ռազմավարական համբերությունն այն հարմարավետ պլատֆորմն է, որը մեծացնում է մեր կողմնակիցների թիվը, եւ համբերության միջոցով, այլ ոչ թե զենք ճոճելով, մենք անպայման կհասնենք մեր քաղաքացիների ոտնահարված իրավունքների վերականգնմանը»,- ասել է նա։

Back to top button