
Ռուսաստանը ՄԱԿ- ի ԱԽ ներկայացրել է Ուկրաինայի արեւելքում կործանված մալայզիական «Բոինգ» ինքնաթիռի հարցով սեփական բանաձեւ, հայտնում է Բի Բի Սի- ն։ Ռուսական նախագծով՝ ավիաաղետի մեղավորները պետք է ենթարկվել պատասխանատվության, սակայն բացառվում է միջազգային տրիբունալը, ինչի ձեւավորումը պնդում են Մալայզիան եւ Նիդեռլանդները։
ՄԱԿ- ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ նման տրիբունալի ստեղծումը հակասում է ՄԱԿ- ի նորմերին։
2014- ի հուլիսի 17- ին Malaysia Airlines- ի ինքնաթիռի Դոնեցկում աղետի հետեւանքով զոհվել էր 298 ապդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել էր «Բուկ» հակաօդային համակարգի միջոցով։
Մոսկվան հերքում է, որ օդանավը կործանվել է Ռուսաստանի տարածքից բերված համակարգի միջոցով եւ աղետի մեջ մեղադրում է ուկրաինացի զինվորականներին։




