Հասարակություն

Կոմիտասի կյանքին նվիրված կոնֆերանս՝ Մարսելում

Մարսելում նախօրեին «Arménie-Patchwork» ցուցահանդեսի շրջանակներում կայացել է կոնֆերանս՝ «Հոգևոր հայր Կոմիտասի կյանքն ու գործունեությունը» թեմայով: Այդ մասին հայտնում են Հայաստանի կոմպոզիտորների միությունից՝ հղում անելով «Nouvelles d’Arménie» պարբերականին:

Կոնֆերանսն անցկացրել է «Սահակ Մեսրոպ» երգչախմբի տնօրեն, մաեստրո Խարիկ Յիլմազյանը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել «Սահակ Մեսրոպ» երգչախմբի մենակատար Անդրանիկ Մինասյանը, ինչպես նաև դուդուկահարներ Միքայել Վեմյանն ու Հայկ Գուժյանը:

«Arménie-Patchwork» ցուցահանդեսը տեղի է ունենում Մարսելում հուլիսի 7-31-ը «S’ART» կազմակերպության նախաձեռնությամբ:

 

բ:

Կարդացեք նաև

Back to top button