
Վրաստանի նախագահի այսօրվա քայլը լայն արձագանք է գտել սոցիալական կայքերի վրացի օգտատերերի շրջանում:
Գեորգի Մարգվելաշվիլիի ավտոշարասյան կողքին, երբ այն սլանում էր Թբիլիսիի փողոցներից մեկով, սայթաքել և ընկել է տարեց մի կին։ Շարասյունը կանգ է առել, նախագահը դուրս է եկել մեքենայից, օգնել տիկնոջը, նստեցրել տաքսի, վճարել և հետո միայն շարունակել ճանապարհը։
Ականատեսները տեղի ունեցածի տեսագրություններն են զետեղել համացացնում: Տեղի ունեցածն արժանացել է վրացի օգտատերերի հավանությանը։ Շատերը գրել են, որ հպարտանում են իրենց նախագահով։




