

Բաղրամյան պողոտայի հավաքների մարդաշատությունն ապահովվեց նաև լրատվամիջոցների ակտիվ լուսաբանման , հատկապես բողոքի ակցիայի ամբողջ ընթացքի ուղիղ հեռարձակումն ապահովող լրատվամիջոցների լավ աշխատանքի շնորհիվ: Այս կարծիքին են տպագիր լրատվամիջոցների խմբագիրները: Համեմատելով նախորդ ակցիաների հետ՝ նրանք դրական փոփոխություններ են արձանագրել ոստիկանության պահվածքում: Խմբագիրները խոսել են նաև դատական հայցերի մասին:
10 տարի առաջ բողոքի ակցիաներն ավելի դժվար էին ընթանում և հեշտությամբ փակուղի մտնում, տեղեկատվական այն քաղցը, որ կար ասենք 2008-ի իրադարձությունների ժամանակ, այսօր չկար ու նաև դրա շնորհիվ ապահովվեց Բաղրամյանի մեկշաբաթյան բողոքի մարդաշատությունը: Այս կարծիքին են տպագիր լրատվամիջոցների խմբագիրները:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի կարծիքով ՝ միայն այն փաստը, որ ակցիան առավոտից գիշեր ուղիղ հեռարձակվում էր և ամբողջ հասարակությունը օնլայն կարողանում էր հետևել դրան, արդեն փոփոխություն է, որը զգոնացրել է ոստիկանությանը:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ դրական փոփոխություն է արձանագրում լրագրողների նկատամամբ ոստկանների վերաբերմունքի մեջ: 2008-ի համեմատ փոփոխությունը ակնհայտ է՝ ասում է, բայց կան անհասկանալի ագրեսիայի դրսևորումները: Դրանք Թովմասյանն այսպես է բացատրում:
«Երբ դաշտը հագեցավ ոչ պրոֆեսիոնալ կայքերով ու լրագրողներով, լրագրողների նկատմամբ սերմացավ անվստահությունը։ Դա արեց ներկայիս իշխանությունը ու պտուղները քաղում են ոչ միայն լրագրողները, այլ նաև պաշտոնյաները»։
Եվ «Ժողովուրդ» օրաթերթը, և «Հրապարակը» դատական գործընթացների մեջ են : Դրանք տարբեր փուլերում են, ընդհանրությունն այն է, որո երկու դեպքում էլ փոխհատուցում է պահանջվում զրպարտության և վիրավորանքի համար: «Ժողովուրդ»-ի դեպքում կա ուժի մեջ մտած դատավճիռ, «Հրապարակ»-ի դեպքում 2 նոր հայցեր են ներկայացվել: Օրեաթերթը դատական վեճ ունի Արաբկիր բժշկական կենտրոնի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկկնոջ հետ:
Օրաթերթի գլխավոր խմբագիրը զրպարտության և վիրավորանքի ապաքերականացումից հետո ընթացքը վերլուծելով ՝ մի քանի փուլրեր է տեսնում՝ հայցերի ու մեծ տուգանքների տարափ, զինադադար և նկատվող նոր ալիք:
«Այս նոր ալիքը, կարծում եմ, կապված է այն հանգամանքի հետ, որ 2015-ը նախըտրական տարի է»:
Ինչ վերաբերում է «Ժողովուրդ օրաթեթրին, ապա այն արդեն փաստի առջև է կանգնած: Վեճը «x գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ սկսվել է դեռ 2012թ թվականից, այն հրապարակումից, որ ընկերությունը ժամկետանց հավկիթ է վաճառել: Երեք տարբեր հայցերի շրջանակներում, անցնելով հայաստանյան դատական եռաստիճան համակարգով, «Ժողովուրդ»-ը կրել է 2 պարտություն և 1 հաղթանակ:
Խաչիկ Խաչատրյանը բողոքարկել է վճիռը, արդյունքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշում է կայացրել՝ «Ժողովուրդ» օրաթերթից մոտ 2 միլոին դրամ բռնագանձելու մասին: Օրաթերթի բանկային հաշիվներն այդքան գումարի չափով արգելանքի տակ են : Խմբագրակազմը ոչ ստանդարտ լուծում է գտել որոշել է հրաժարվել հունիս ամսվա աշխատավարձի 50 տոկոսից, ինչը սակայն տուգանքի հարցը կլուշի մասնակի:




