

Այսօր արդեն յոթերորդ օրն է, ինչ էլեկրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքցիները նստացույց են իրականացնում Բաղրամյան պողոտայում: Այսօր գիշերը խաղաղ է անցել: Երեկոյան հերթական՝ արդեն երրորդ հարսանիքն է տեղի ունենում Բաղրամյան պողոտայում: Նշենք, որ ի տարբերություն նախորդ օրերի, այսօր երեկոյան մարդկանց հոսքը նվազել է, իսկ ոստիկանների թիվը՝ ավելացել: Ոստիկանները պատ են կազմել:





