
ՖԻՖԱ- ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ հակառակ մամուլի հրապարակումներին, ինքը հրաժարական չի տվել։ Շվեյցարական Blick թերթին տված հարցազրույցում ՖԻՖԱ- ի ղեկավարը պարզաբանել է, որ պաշտոնից հեռանալու դիմում չի գրել, այլ իր ճակատագիրը վստահել է կազմակերպության արտահերթ կոնգրեսին։ Բլատերն ընդգծել է, որ կրկին մտադիր է առաջադրել իր թեկնածությունը։
Պաշտոնից հրաժարվելու մասին Բլատերը հայտարարել էր 5- րդ անգամ ՖԻՖԱ- ի նախագահ ընտրվելուց չորս օր հետո։ Այդ հայտարարությունն արվել էր կոռուպցիոն աղմկահարույց սկանդալից հետո։




