

Հայաստանի ոստիկանությունը ոչ մի ուժ չի գործադրելու Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ։ Այս գիշեր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Նա ցուցարարներին կոչ արեց հանգիստ լինել, նշելով, որ ոչ մի բան էլ չի լինելու։ Ավելի վաղ նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր հայտնել, որ ոստիկանությունը մտադիր չէ ցրել նստացույցը։
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյան




