

Էլ. Էներգիայի թանկացման դեմ հանդես եկող ցուցարարները շարունակում են իրենց բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունը ցուցաբերում է մեծ հանդուրժողականություն, թեեւ հասարակական կարգը խախտվում է հունիսի 19- ժամը 23- ից։
Իրենց հերթին ցուցարարները նշել են, որ նստացույցը շարունակվելու է, բողոքի ակցիան կշարունակվի, քանի դեռ իրենց պահանջները կատարված չեն։ Դրանց, ի դեպ, այսօր ավելացել է եւս մեկը։ Աղբամաններով բարիկադ կառուցած երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանության կողմից եւ ցուցարարները պահանջում են իրենց ընկերոջ ազատ արձակումը։
Լուսինե Վասիլյանի հեռախոսային ռեպորտաժը «Ռադիոլուրի» ժամը 20։00- ի թողարկման մեջ




