
Հյուսիսային Կովկասի գրոհայինները ողջ կազմով միացել են «Իսլամական պետություն» խմբավորմանը: Այդ մասին է վկայում համացանցում հայտված տեսանյութը, որում նրանք իրենց հավատարմությունն են հայտնում ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից Աբու-Բաքր ալ-Բաղդադիին՝ ձեավորելով Ալ-Մուհաջիր ստորաբաժանումը:
“Кавказский узел”-ը հայտնում է, որ Հյուսիսկովկասյան բոլոր հանրապպետությունների՝ Չեչնիայի, Դաղստանի, Կաբարդինո-Բալկարիայի և Ինգուշեթւայի գրոհայինները միասնական են իրենց որոշման մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի իշխանությունները «Իսլամական պետությունը» ճանաչել են որպես ահաբեկչական:




