

Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ամեն օր գրեթե մի քանի անգամ շփվում է Բաքվում գտնվող հայ մարզիկների հետ: Նրանք իրենց լավ են զգում, ընդհանուր վերաբերմունքը հայ մարզիկների նկատմամբ նորմալ է: Նա դժվարությամբ, սակայն, այսօր էլ պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր, որ հայ մարզիկները մեկնեցին Բաքու, պատասխանել է նաև հարցին, թե ինչու ինքն էլ հայ մարզիկների հետ չի մեկնել Բաքու:
«Մի խառնեք սպորտը քաղաքականության հետ: Ես պարզապես ժամանակ չունեի, ծանրաբեռնված էի»:




