
«Մեծ յոթնյակի» առաջնորդները դատապարտել են Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի գործողությունները եւ պայմանավորվել, որ պատժամիջոցները կարող են խստացվել, եթե իրավիճակը դա թելադրի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով Գերմանիայում՝ Բավարական Ալպերում, երկօրյա հանդիպումների արդյունքները։
«Մենք միակամ դատապարտում ենք միջազգային իրավունքին հակասող Ղրիմի բռնավազթումը։ Մենք հայտարարում ենք, որ Ուկրաինայի հարավ- արեւելքում հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարտով՝ հիմնվելով Մինսկի համաձայնությունների վրա»,- ասել է նա։




