
Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության հետ որևէ համագործակցության անհնարինության մասին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Դա պարզապես աբսուրդային առաջարկ է։ Նման բան, իհարկե, տեղի չի ունենա։ Մենք չենք պատրաստվում համագործակցել «դաժան բռնապետի» հետ, օրինակ՝ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում»,- հայտարարել է Հարֆը։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է՝ «Ասադն ապագա չունի Սիրիայում»։




