

Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Սարգսյանը նվաճեց Աշխարհի Մ-10 պատանիների փոխչեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանը նվաճեց աշխարհի Մ-18 պատանիների փոխչեմպիոնի տիտղոսը:
Նշենք, որ շախմատի Աշխարհի 2012թ. պատանեկան առաջնությունն անցկացվեց Սլովենիայի Մարիբոր քաղաքում՝ նոյեմբերի 7-19-ն ընկած ժամանակահատվածում: Մրցաշարին մասնակցում էին 1587 շախմատիստներ՝ տարբեր տարիքային խմբերում: Մրցաշարը կազմակերպվել էր Սլովենիայի կառավարության ու շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական համակարգով և բաղկացած էր 11 տուրերից:
Հավելենք, որ Սամուել Սևյանը ԱՄՆ-ից նվաճեց Աշխարհի Մ-12 պատանիների չեմպիոնի տիտղոսը: